Գլխավոր    Մեր Մասին    Մաքսային Օրենսգիրք    Մաքսային Մարմիններ    Գործընկերներ    Պատվիրել    Հետադարձ կապ   
 
 
Ձեր մաքսային գործակալը
 
 
 
 
 
 
Արա Ամիրյան
ՙԱրա Ամիրյան՚  ՍՊԸ հիմնադրվել և գրանցվել է 2001թ. մաքսային ձևակերպումների մասնագետ  Արա Ամիրյանի կողմից և նույն թվի նոյեմբերին ստացել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կողմից տրվող մաքսային միջնորդական գործունեության լիցենզիա (N ՊԼ-185 առ 26.11.2001թ.):
      Մինչև ընկերության գրանցվելը, սկսած 1994թ. ընկերության հիմնադիրը, աշխատելով առևտրային մի քանի ընկերություններում, որոնց հիմնական գործունեության ոլորտը տեղական արտադրանքի վաճառքն էր ԱՊՀ երկրներ, զբաղվել է այդ ապրանքների փաստաթղթերի ձևակերպումներով, այդ թվում և մաքսային ձևակերպումներով: 1998թ. սկսած պարբերաբար մասնակցել է ՀՀ մաքսային վարչության, այնուհետև ՀՀ մաքսային պետական կոմիտեի ուսումնական կենտրոնի դասընթացներին և ստացել մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում:
        Իր գործունեության ընթացքում ընկերությունը հասել է զգալի հաջողությունների մաքսային ծառայությունների մատուցման ոլորտում:
     Ընկերության` մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում ստացած հիմնադրի և աշխատակիցների  կատարված աշխատանքներից անհրաժեշտ է նշելª
- ՙEXPO 2000՚ Գերմանիայի Հաննովեր քաղաքում անցկացված համաշխարհային ցուցահանդեսի ՀՀ ամբողջ (հիմնական և կոմերցիոն) տաղավարի արտահանումը և վերաներմուծումը.
- Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2001թ. անցկացված ՙԵրեք անդրկովկասյան Հանրապետություններ՚ ցուցահանդեսի ՀՀ տաղավարի արտահանումը և վերաներմուծումը, որը բաղկացած էր բազմաթիվ արտադրողների արտադրանքից.
- 2002թ. սկսած քանիցս ժամանակավորապես արտահանվել և վերաներմուծվել է ՀՀ տաղավարը ՙWorld Travel Market՚ և այլ զբոսաշրջության ցուցահանդեսներում մասնակցելու նպատակով, որոնց կազմակերպիչներն էին USAID ծրագրի շրջանակներում աշխատող ՙՄիջազգային գործադիր ծառայությունների կորպուս՚ Հայաստանի    գրասենյակը  (IESC)   և    ՙԶբոսաշրջության  Զարգացման Ազգային Գործակալություն՚ ՓԲԸ.  
     -  2004թ. ապրիլին Լիբանանի Բեյրութ քաղաքում անցկացված ՙHoreca 2004՚ ցուցահանդեսի ՀՀ մի շարք սննդամթերք արտադրողների  ցուցանմուշների արտահանումը:
     Ընկերությունը սպասարկել և ներկայումս ծառայություն է մատուցում մի շարք  կազմակերպություններիª ՙԵրևանի կոնյակի գործարան՚ ՓԲԸ, ՙԼեռնամետալուրգիայի ինստիտուտ՚ ՓԲԸ, ՙԹեղուտ՚ ՓԲԸ, ՙԱրմենիան Քափըր Փրոգրամ՚ ՓԲԸ, ՙԱրտաշատի պահածոների գործարան՚ ԲԲԸ, ՙՍինոփսիս Արմենիա՚ ՓԲԸ, ՙԳրիտտի՚ ՍՊԸ,     ՙԿ.  Դեմիրճյանի անվան ՄՀՀ՚ ՓԲԸ,    ՙԻննովա
Սոլյուշնս՚ ՍՊԸ, ՙԷմ-Սի-Էս Կովկաս՚ ՍՊԸ, ՙՊրոգրես Արմենիա՚ ՓԲԸ, ՙՊարադիզ՚ ՍՊԸ, ՙԼանզա՚ ՍՊԸ,  ՙՏիգարբո՚  ՍՊԸ, ՙՄեղրու պահածոների գործարան՚ ԲԲԸ, ՙՖորսաժ՚ ՍՊԸ, ՙԶբոսաշրջության Զարգացման Ազգային Գործակալություն՚ ՓԲԸ,  ՙԱմբիենտե Իտալիա՚ ՀՁ ՍՊԸ, ՙՍելենա-Սերվիս ՚ ՀՁ ՍՊԸ, ՙՆոր Գինդ՚ ՍՊԸ, ՙԱրջ՚ ՓԲԸ (ԼՂՀ) և մի շարք այլ կազմակերպությունների, կատարում է տենդերով շահած ՙՄԱԿ-ի Զարգացման   Ծրագրի ՚ բոլոր  բեռների մաքսային ձևակերպումները, ինչպես նաև մաքսային ծառայություն է մատուցում ՀՀ-ում      արտոնագրված    մի       շարք դեսպանությունների, հյուպատոսությունների և դիվանագիտական կազմակերպությունների:
     Ընկերությունը սերտ համագործակցում է ՙԱպավեն՚, ՙՏրանս-Ալյանս՚, ՙՏրանսիմպէքս՚, ՙՅունիտրանս՚, ՙՍաթի՚, ՙՀայտրանսառաքող՚, ՙՄելտրանս՚, ՙԿարգո Ջեթ Լայն՚  բեռնափոխադրող ընկերությունների և հայտնի սուրհանդակային ընկերությունների`ՙDHL՚, ՙFedEx՚, ՙUPS՚, ՙTNT՚ հայաստանյան ներկայացուցչությունների հետ:
 
     
 
 
 
 
ՀՀ մաքսային մարմինների մասին
ՀՀ մաքսային մարմինների մասին

    Հայաստանի Հանրապետությունում մաքսային գործն իրականացնում են մաքսային մարմինները, որոնք հանդիսանում են իրավապահ մարմիններ: Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններն են`
ա) վերադաս մաքսային մարմինը` ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի /ՊԵԿ/ մաքսային ծառայությունը.
բ) վերադաս մաքսային մարմնի տարածաշրջանային մաքսատները.
գ) վերադաս մաքսային մարմնի մաքսային կետերը.
    Մաքսային գործի ղեկավարումը, կազմակերպումն ու վերահսկողությունն իրականացնում է վերադաս մաքսային մարմինը` ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային ծառայությունը: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ստեղծվել է 2001թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասինե թիվ 603 որոշմամբ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը: 2008 թ-ի օգոստոսի 20-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային ծառայությունը միաձուլվել են` վերակազմակերպելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:  
         Տարածաշրջանային մաքսատներն այն մաքսային մարմիններն են, որտեղ ձևակերպվում են տվյալ տարածաշրջանային մաքսատան գործունեության գոտում գրանցված կազմակերպությունների կողմից տեղափոխվող ապրանքները և տրանսպորտային միջոցները:
     ՀՀ մաքսային կետերը ՀՀ պետական սահմանի անցումային կետերում տեղակայված վերադաս մաքսային մարմնի այն ստորաբաժանումներն են, որոնք ենթարկվում են  համապատասխան տարածաշրջանային մաքսատներին` իրականացնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների նկատմամբ մաքսային հսկողություն սահմանված կարգով, դրանց բացթողում, իսկ անհրաժեշտության դեպքում` մաքսային ձևակերպում:
 
     
 
 
 
 
ՀՀ մաքսային ծառայության պատմությունը
ՀՀ մաքսային համակարգն ստեղծվել է 1992թ. հունվարի 4-ին` ՀՀ նախագահի հրամանագրով: Իր գործունեության առաջին տարիներին այն գործել է որպես մաքսային վարչություն: 1999թ. հուլիսից ընդգրկվել է ՀՀ պետական եկամուտների նախարարության կազմում: ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեն ստեղծվել է 2001թ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտե ստեղծելու մասինե թիվ 603 որոշմամբ: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի կենտրոնական ապարատի կառուցվածքը: 2008 թ-ի օգոստոսի 20-ի Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն ու ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային ծառայությունը միաձուլվել են` վերակազմակերպելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
 
     
 
     
 
 
 
 
 
Ձևավորումը և պատրաստումը`   YSOFT